ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Յուլիա Սկրիպալը գիտակցության է եկել և կարող է խոսել

Յուլիա Սկրիպալը գիտակցության է եկել և կարող է խոսել
30.03.2018 | 12:41

ՌԴ Գլխավոր հետախուզության վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի դուստր Յուլիան գիտակցության է եկել և կարող է խոսել` հայտնում է BBC News-ն՝ հղում անելով հիվանդանոցին, որտեղ նա բուժվում է: Սերգեյ Սկրիպալի վիճակը դեռևս կայուն ծանր է: Նրա նկատմամբ 24-ժամյա հսկողություն է իրականացվում:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Սքոթլենդ Յարդի տվյալներով՝ Սկրիպալները թունավոր նյութի ազդեցության տակ են հայտնվել իրենց տանը:

Դիտվել է՝ 944

Մեկնաբանություններ