Ռուսաստանը, «Սկրիպալի գործով» ԱՄՆ-ի անբարյացակամ գործողություններին ի պատասխան, հետ է կանչում Սանկտ Պետերբուրգում գլխավոր հյուպատոսության աշխատանքների համար տրված համաձայնությունը և 60 ամերիկացի դիվանագետի է արտաքսում` հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ԱՄՆ դեսպան Հանթսմանը հրավիրվել է նախարարություն, որտեղ իմ տեղակալ Սերգեյ Ռյաբկովը ներկայացնում է նրան ԱՄՆ-ի դեմ սահմանված միջոցները: Դրանք ներառում են նույն թվաքանակով դիվանագետների արտաքսումը և մեր որոշումը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության գործունեության համաձայնությունը հետ կանչելու մասին»,- ասել է Լավրովը: Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ Մոսկվան առնչություն չունի Սկրիպալների հետ: