«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարին

Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղարին
30.03.2018 | 23:48

Մարտի 30-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի ԱԳ պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպումը սկսվել է առանձնազրույցով, շարունակվել ընդլայնված կազմով` պատվիրակությունների մասնակցությամբ։ Հանդիպմանը զրուցակիցները հանգամանալից քննարկումներ են ունեցել հոկտեմբերի 7-12-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի, ԱԳ նախարարների համաժողովի, մշտական խորհրդի, նաև հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ, անդրադարձել գագաթաժողովի շրջանակներում ընդունվելիք փաստաթղթերին, նախատեսվող միջոցառումներին և քննարկումներին վերաբերող հարցերին: Հանդիպման օրակարգում էին նաև հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների օրակարգային մի շարք հարցեր:


Կողմերը քննարկել են Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում բազմակողմ և երկկողմ ձևաչափերով համագործակցության համար ընձեռվող հնարավորությունները:
ՀՀ ԱԳ ծնախարարը զրուցակցին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները՝ բարձր գնահատելով Ֆրանսիայի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ ՌԴ ու ԱՄՆ-ի հետ գործադրվող ջանքերը՝ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում արծարծվել են միջազգային և տարածաշրջանային կարևորության մի շարք խնդիրներ։

Դիտվել է՝ 1212

Մեկնաբանություններ