«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները բարիդրացիության քաղաքականության շրջանակում ունեն կարևոր նշանակություն։ Սա վերաբերում է հատկապես տնտեսական և հյուպատոսական ոլորտներին»,- Կապանում նորանշանակ գլխավոր հյուպատոս Դավուդ Յայիջիի հետ հանդիպման ժամանակ շեշտել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։               
 

Աթեշյանի դեմ բողոքը հասել է Ստամբուլի փողոցներ

Աթեշյանի դեմ բողոքը հասել է Ստամբուլի փողոցներ
30.03.2018 | 23:51

Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ բողոքի ալիքը դուրս է եկել համայնքային շրջանակներից և հասել Ստամբուլի փողոցներ, գրում է ermenihaber.am-ը։ Երբ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը միջամտեց Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին, իսկ Աթեշյանը վերադարձրեց պատրիարքի փոխանորդի պաշտոնը, համայնքում արքեպիսկոպոսի նկատմամբ դժգոհությունն արտահայտվում էր նրա հանդիսապետությամբ պատարագների և համայնքային միջոցառումների ժամանակ բողոքի ակցիաներով:


Այժմ, ի նշան բողոքի, անհայտ անձինք Ստամբուլի Քուրթուլուշ և Ֆերիքյոյ թաղամասերի պողոտաներում ու փողոցներում փակցնում են թռուցիկներ, որոնցում պատկերված է պատրիարքի փոխանորդի դիմանկարը՝ աչքերը սև ժապավենով փակված: Գործին միջամտել է Ստամբուլի ոստիկանությունը, որը նկարները փակցնողների ինքնությունը պարզելու նպատակով ուսումնասիրում է փողոցներում տեսախցիկների ձայնագրությունները: Պոլսահայ փաստաբան Սեբու Ասլանգիլը հայտնել է, որ փողոցում նկար փակցնելը հանցանք չի համարվում, եթե նկարների բովանդակությունը հանցակազմ չի պարունակում: «Նմանատիպ նկարները հանցագործություն չեն համարվում: Սակայն, եթե բողոքող կողմ լինի, որը կյանքի վտանգի կամ սպառնալիքի և կամ այլ փաստարկով բողոք ներկայացնի, սպասելի է, որ ոստիկանությունը ուսումնասիրություն կկատարի»։

Դիտվել է՝ 1319

Մեկնաբանություններ