ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լուկաշենկոն նոր ԵԱՏՄ է փնտրում

Լուկաշենկոն նոր ԵԱՏՄ է փնտրում
30.03.2018 | 23:52

ԲԵԼՏԱ-ն հայտնում է, որ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն կոչ է արել տեղական արտադրանքի համար այլ շուկաներ փնտրել: «Եթե Ռուսաստանը մեզ չի հասկանում ու չի ցանկանում հասկանալ, ուրեմն կհանդիպենք նախագահին երդմնակալությունից հետո, մանրամասն ու կապիտալ կքննարկենք բոլոր հարցերը: Եթե նրանք որոշել են մեզ մշտապես, անհասկանալի է թե ինչու, կռացնել, այդ դեպքում ուրիշ տեղ կփնտրենք մեր երջանկությունը: Այդ պատճառով ուրիշ շուկաներ փնտրեք»,- ասել է նա:

Լուկաշենկոն ասել, որ Ռուսաստանն արգելել է կաթի ներմուծումը, որովհետև չոր կաթ է գնել Նոր Զելանդիայից: «Ամենուր ատկատներ են: Իսկ մենք պետք է մեր շահերը տեսնենք, որոնք չեն հակասում ռուսների շահերին: Այդ պատճառով այս տարի կորոշենք: Մենք միշտ բարի գործեր ենք անում և միշտ ծնկի եկած ենք»,- ասել է Բելառուսի նախագահը:

Դիտվել է՝ 1017

Մեկնաբանություններ