ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Արդարադատության նախարարությունն ուղեփակել է «ՎիզաՄետրիկ»-ում ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը

Արդարադատության նախարարությունն ուղեփակել է «ՎիզաՄետրիկ»-ում ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը
31.03.2018 | 11:45

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պահանջով ուղեփակվել է «Վիզամետրիկ» ընկերության կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու հնարավորությունը՝ մինչև Գործակալության ստուգման գործողությունների ավարտը:

Մարտի 28-ին, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը հայտարարել էր, որ ապրիլի 3-ից Գերմանիայի, Բելգիայի, Նիդերլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի և Շվեդիայի շենգենյան վիզաների դիմումները ՀՀ քաղաքացիներից կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանատունը, այլ ռուս-թուրքական կոնսորցիում «Վիզամետրիկ» ընկերությունը։ Շենգենի վիզաների տրամադրման կարգում այս փոփոխությունը հարուցել էր հասարակության անհանգստությունը՝ հաշվի առնելով, որ «Վիզամետրիկը» նաև թուրքական ծագում ունի և Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող պետությանը հասանելի են դառնալու դեսպանատուն դիմած հայաստանցիների անձնական տվյալները։
Արձագանքելով մտահոգություններին՝ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ստուգումներ էր սկսել պարզելու՝ շենգենյան վիզաներ տրամադրելու նպատակով ռուս-թուրքական «Վիզամետրիկ» ընկերության անձնական տվյալների մշակումը համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը։

Դիտվել է՝ 1047

Մեկնաբանություններ