Թուրքմենստանի նախագահի որդին՝ Սերդար Բերդիմուհամեդովը, նշանակվել է ԱԳ փոխնախարար: Հրամանագիրն ստորագրել է նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը: Սերդար Բերդիմուհամեդովը ծնվել է 1981-ին:
Ավարտել է Թուրքմենստանի գյուղատնտեսական համալսարանը՝ ինժեներ-տեխնոլոգ մասնագիտությամբ, ուսանել է ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայում, Ժնևի Անվտանգության քաղաքականության կենտրոնում: Մարտի 25-ի խորհրդարանական ընտրություններում նա ընտրվել է Մեջլիսի պատգամավոր: