ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսաստանը կարտաքսի 150 արևմտյան դիվանագետի

Ռուսաստանը կարտաքսի 150 արևմտյան դիվանագետի
31.03.2018 | 11:51

Ռուսաստանը կարտաքսի 150 դիվանագետի և կփակի ԱՄՆ հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում՝ ի պատասխան Մեծ Բրիտանիայի դաշնակից երկրների գործողությունների, որ Կրեմլին են մեղադրում Մեծ Բրիտանիայի տարածքում նախկին լրտեսի թունավորման մեջ` գրում է Financial Times-ը։ «Ռուս պաշտոնյաները հաղորդել են, որ Մոսկվան մի քանի օր սպասել է, նախքան արձագանքելը` չցանկանալով ավելի լարել հակամարտությունը։

Արտաքսվող դիվանագետների ցուցակը մանրամասն ստուգվել է, որ չարդարացված վնաս չհասցվի ապագայում երկխոսության ալիքներին»: «Սակայն Մոսկվան էլ ավելի անհանգստացած է հնարավոր ֆինանսական պատժամիջոցներով։ Նման քայլերը հարցականի տակ կդնեն տնտեսական բարեփոխումների ծրագրերը, որոնք Վլադիմիր Պուտինը խոստացել է իրականացնել 6 տարում»։ «Հիմա ամենուր փնտրում են, թե որտեղից վերցնեն այդ փողերը,- ասել է բարձրաստիճան ռուս պաշտոնյան։ Առանց արտաքին աշխարհի հետ համագործակցության, առանց դրսի փողերի, առանց եվրոպական երկրների հետ հարաբերությունների բարելավման դա չի աշխատի»,- ասել է պաշտոնյան։

Դիտվել է՝ 886

Մեկնաբանություններ