«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Արմեն Սմբատյանը նշանակվել է Իսրայելում ՀՀ դեսպան

Արմեն Սմբատյանը նշանակվել է Իսրայելում ՀՀ դեսպան
31.03.2018 | 15:50

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 31-ին ստորագրել է հրամանագիր Արմեն Սմբատյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Երևան) նշանակելու մասին: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով՝ Արմեն Սմբատյանն ազատվել է ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնից ազատելու մասին:

ՀՀ Նախագահը ստորագրել է նաև հրամանագիր Արմեն Մելքոնյանին Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին:

Դիտվել է՝ 1291

Մեկնաբանություններ