Ռուսաստանը «Աերոֆլոտ» ավիաընկերության օդանավի` Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում խուզարկության առթիվ պաշտոնական պարզաբանումներ է պահանջում Մեծ Բրիտանիայի իշխանություններից` հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարարությունը: Բրիտանական մաքսային ծառայությունների աշխատակիցները Մոսկվայից եկած ռուսական օդանավում զննում էին անցկացրել, երբ բոլոր ուղևորները իջել էին:
«Եթե բրիտանական կողմը ողջամիտ պարզաբանումներ չներկայացնի, ռուսական կողմն իրեն իրավունք կվերապահի նույնատիպ քայլերի դիմել «Բրիտանական ավիաուղիների դեմ»,- նշված է Ռուսաստանի տրանսպորտի նախարարության հայտարարության մեջ: