Թուրքական Գիրեսուն քաղաքում կայացել է Ադրբեջանի,Վրաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը:
«Հանդիպման ընթացքում Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Լևան Իզորիան, Նուրեդին Ջանքլին և Զաքիր Հասանովը քննարկելու են տարածաշրջանային անվտանգության խնդիրները, անդրադառնալու են եռակողմ ձևաչափում համագործակցության հետագա խորացմանը»,- նշված է Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ: