«Ռուսաստանում հավատարմագրված ավելի քան 50 բրիտանացի դիվանագետներ և բրիտանական դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող տեխնիկական անձնակազմի ներկայացուցիչներ մեկ ամսում կլքեն Ռուսաստանը»` հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նրա խոսքով, հաշվի առնելով ռուսաստանցի դիվանագետների վերջին արտաքսումը Մեծ Բրիտանիայից, Մոսկվան դիմել է բրիտանական իշխանություններին՝ երկու երկրներում հավատարմագրված դիվանագետների թիվը հավասարեցնելու առաջարկով: «Այս պահին Ռուսաստանում գտնվող բրիտանացի դիվանագետների թիվը 50-ով ավելի է, քան Մեծ Բրիտանիայում աշխատող ռուսաստանցի դիվանագետներինը»,- նշել է Զախարովան: