ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ապրիլի 3-ին Վլադիմիր Պուտինը կմեկնի Անկարա

Ապրիլի 3-ին Վլադիմիր Պուտինը կմեկնի Անկարա
31.03.2018 | 19:56

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապրիլի 3-ին պաշտոնական այցով կմեկնի Թուրքիա: Թուրքական կողմի տեղեկացմամբ՝ ապրիլի 3-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կմասնակցեն «Բարձր մակարդակով երկկողմ համագործակցության խորհրդի» յոթերորդ նիստին: Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիբ Էրդողանը կմեկնեն Միջերկրական ծովի ափի Մերսին քաղաք, որտեղ կմասնակցեն «Ակկույու» ատոմակայանի հիմնարկեքի արարողությանը:


Ապրիլի 4-ին Անկարայում կկայանա սիրիական ճգնաժամի կարգավորմանը նվիրված եռակողմ համաժողով, որին, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներից բացի, կմասնակցի Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

Դիտվել է՝ 1048

Մեկնաբանություններ