Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանական ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում Բաքվում

Ադրբեջանական ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում Բաքվում
31.03.2018 | 19:57

Ադրբեջանական ընդդիմությունը հանրահավաք է անցկացնում Բաքվի «Մեհսուլ» մարզադաշտում: Դա միակ վայրն է, որտեղ Բաքվի քաղաքապետարանը ընդդիմադիրներին թույլատրել է բողոքի ակցիա անցկացնել: Հանրահավաքի կազմակերպիչներն են «Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհուրդը» և «Մուսավաթ» կուսակցությունը:

Նրանք կոչ են անում իրենց կողմնակիցներին՝ բոյկոտել ապրիլի 11-ին Ադրբեջանում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունները, նշելով, որ դրանք ձևական են և քվեարկության արդյունքները կանխորոշված են: Ընդդիմության բողոքի գործողությանը մի քանի հազար մարդ է մասնակցել:

Դիտվել է՝ 982

Մեկնաբանություններ