ԱՄՆ և Թուրքիայի նախագահները հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերություններին և Մերձավոր Արևելքի կացությանը վերաբերող հարցեր:
Hurriyet-ի հաղորդմամբ` Դոնալդ Թրամփը և Ռեջեփ Թայիբ Էրդողանը հատուկ ուշադրություն են դարձրել Սիրիայում ստեղծված կացությանը:
Հեռախոսազրույցից հետո Դոնալդ Թրամփը հրահանգել է սառեցնել սիրիացի քրդերի վերահսկողության տակ գտնվող մի շարք շրջանների վերականգնման ֆինանսավորումը, որի ընդհանուր ծավալը հասնում է 200 միլիոն ամերիկյան դոլարի` տեղեկացրել է Wall Street Journal-ը: