ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ապրիլի 1-ին Հայ առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Զատիկը

Ապրիլի 1-ին Հայ առաքելական Եկեղեցին տոնում է Սուրբ Զատիկը
01.04.2018 | 19:21

Ապրիլի 1-ին Հայ առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: Համաձայն քրիստոնեական ուսմունքի՝ այդ իրադարձությունը նախանշան էր Հիսուս Քրիստոսի կամովին մահվան ընդունման և իր արյան հեղման՝ հանուն մարդկության փրկության։


Զատիկը շարժական տոն է: Հայ առաքելական եկեղեցին նշում է գարնան գիշերահավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը` մարտի 22-ից մինչև ապրիլի 26-ը (35 օր)։
Ապրիլի 2-ին բոլոր եկեղեցիներում կմատուցվի մեռելոց Սուրբ Պատարագ, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ բոլոր ննջեցյալների:

Դիտվել է՝ 1104

Մեկնաբանություններ