ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հազարավոր գերմանացիներ «զատկական երթի» են մասնակցել՝ ընդդեմ պատերազմների և զենքի վաճառքի

Հազարավոր գերմանացիներ «զատկական երթի» են մասնակցել՝ ընդդեմ պատերազմների և զենքի վաճառքի
01.04.2018 | 19:23

Գերմանիայի բազմաթիվ քաղաքներում շաբաթ ավանդական «զատկական երթեր» են անցկացվել՝ հանուն աշխարհի պաշտպանության: Երթերի հազարավոր մասնակիցներ հանդես են եկել աշխարհում բոլոր պատերազմներին վերջ դնելու, զինաթափման և գերմանական զենքի արտահանումից հրաժարվելու կոչով, հատկապես Թուրքիային:

Երթի մասնակիցները Բեռլինում հայտարարել են, որ հարկատուների գումարները պետք է ուղղվեն սոցիալական նպատակների իրականացմանը, առողջապահությանը, թոշակներին, աշխատատեղերին և կրթությանը, ոչ թե զենքին: Ցուցարարները Բրեմենում դեմ են հանդես եկել նոր սառը պատերազմի սկսմանը, ՌԴ-ի ու ԱՄՆ-ի ատոմային սպառազինմանը: Այս անգամ զատկական ցույցերի գլխավոր թեմաներից մեկը բողոքն էր սիրիական Աֆրինում Թուրքիայի ռազմական գործողությունների դեմ:

Դիտվել է՝ 1095

Մեկնաբանություններ