ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանը քրեական գործ է հարուցել հայաստանյան հանքարդյունաբերական ընկերությունների դեմ

Ադրբեջանը քրեական գործ է հարուցել հայաստանյան հանքարդյունաբերական ընկերությունների դեմ
02.04.2018 | 02:13

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մարտի 31-ին քրեական գործ է հարուցել հայաստանյան մի շարք ընկերությունների դեմ` Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում գտնվող ոսկու և մի շարք այլ թանկարժեք մետաղներ պարունակող հանքերը անօրինականորեն շահագործելու մեղադրանքով:


Ադրբեջանի դատախազության հետաքննության թիրախում են հայտնվել Vallex Group, Base Metal, ACP, մի շարք այլ ընկերություններ և ֆիզիկական անձինք:
«Քրեական գործը հարուցվել է երկու հոդվածներով` անօրինական ձեռնարկատիրական գործունեության ծավալում և Ադրբեջանի սահմանի անօրինական հատում»,- հաղորդում է «Թուրան» գործակալությունը:

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ