Կոստա Ռիկայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է:
«Քվեարկությունն սկսվել է երկրի ողջ տարածքում»` Թվիթերի իր էջում հաղորդել է նախընտրական դատարանը: Ընտրելու իրավունք ունի 3,3 մլն մարդ: Փետրվարի սկզբին անցկացված առաջին փուլի արդյունքներով՝ նախագահի պաշտոնի համար պայքարը շարունակում են երկու թեկնածու` «Ազգային վերածնունդ» կուսակցության ներկայացուցիչ Ֆաբրիսիո Ալվարոն և «Քաղաքացիական գործողություն» կուսակցության թեկնածու Կառլոս Ալվարադոն: Առաջին փուլում երկուսն էլ գրեթե հավասարաչափ ձայներ են ստացել՝ 24,99 և 21,63 %: Կոստա Ռիկայի նախագահն ընտրվում է 4 տարին մեկ: