ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լոնդոնում ՌԴ դեսպանը պատմել է՝ ով է կանգնած «Սկրիպալի գործի» հետևում

Լոնդոնում ՌԴ դեսպանը պատմել է՝ ով է կանգնած «Սկրիպալի գործի» հետևում
02.04.2018 | 02:15

Մեծ Բրիտանիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Յակովենկոն НТВ հեռուստաալիքի «Итоги недели» հաղորդմանը տված հարցազրույցում Սկրիպալի գործը բրիտանական հատուկ ծառայությունների իրականացրած սադրանք է անվանել:

«Մեզ հետ հրաժարվում են համագործակցել, մեզ ոչ մի ֆակտուրա չեն տրամադրում: Ահա թե ինչն է մեզ բերում եզրակացության, որ սա հատուկ ծառայությունների սադրանքն է»,- ասել է Յակովենկոն՝ նշելով, որ այժմ Մեծ Բրիտանիան «շատ բարդ դրության մեջ է գտնվում» Brexit-ի և «Արևմտաեվրոպական միությունում ունեցած դերի» պատճառով: Յակովենկոն ասել է, որ Մեծ Բրիտանիային չի հաջողվի գաղտնի դարձնել Սկրիպալի գործին վերաբերող տեղեկությունները: «Ես համոզված եմ, որ Ռուսաստանը բաց չի թողնի բրիտանացիներին իրավական դաշտից: Բրիտանացիները ստիպված կլինեն պատասխան տալ: Այժմ մենք ուղղակի մեթոդաբանություն ենք ընտրում՝ ինչ ճանապարհով ենք գնալու»,- եզրափակել է նա:

Դիտվել է՝ 1304

Մեկնաբանություններ