ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թիլերսոնին ջնջել են պետդեպարտամենտի կայքից

Թիլերսոնին ջնջել են պետդեպարտամենտի կայքից
02.04.2018 | 02:16

Նախկին պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի անունը ջնջել են ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքէջից։ Նախկինում կայքում առանձին՝ «Պետքարտուղար Թիլերսոն» բաժին գոյություն ուներ։ Իսկ հիմա այդ տեղում «Պետքարտուղար» արտահայտությունն է։ Բաժին մուտք գործել ցանկացողները կարող են գրություն գտնել, որ պետքարտուղարի տեղակալ Ջոն Սալիվանը դարձել է պետքարտուղարի պաշտոնակատար ապրիլի 1-ից։ Թիլերսոնի կենսագրության էջում, որ մինչ այդ տեղադրված էր կայքում, այժմ գրված է. «Ներողություն ենք խնդրում, էջը չի գտնվել»։

Դիտվել է՝ 1604

Մեկնաբանություններ