Հունաստանի ԱԳ նախարարը պատասխանել է Անկարայի հայտարարությանը՝ Էգեյան ծովի կղզիների պատկանելության վերաբերյալ: Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչ Համի Աքսոյը հայտարարել է, որ Դոդեկանյան արշիպելագում գտնվող երկու կղզիները (Իմիա, Ռեդ) «պատկանում են Թուրքիային և այդ հարցը քննարկման ենթակա չէ»:
«Թուրքիան սխալվում է, եթե համարում է, որ կարող է առանց հետևանքների խախտել միջազգային իրավունքը, ինչպես անում է իր շրջակայքում գտնվող մյուս կետերում»,- ասվում է Հունաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ: «Իմիայի իրավական կարգավիճակն ամբողջովին հաստատված է, իսկ հունական ինքնիշխանությունը դրանց հանդեպ որոշակի է և անվիճելի»,- գրված է փաստաթղթում: