ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Սենատոր Գրեհեմը հորդորում է դուրս չբերել ամերիկյան ռազմուժը Սիրիայից

Սենատոր Գրեհեմը հորդորում է դուրս չբերել ամերիկյան ռազմուժը Սիրիայից
02.04.2018 | 13:47

ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը հորդորել է դուրս չբերել ամերիկյան ռազմուժը Սիրիայից, նախազգուշացնելով, որ նման քայլը կարող է ծառայել ի նպաստ «Իսլամական պետության» և Իրանի:

«Դա վատ որոշում կլինի, որը ԱՄՆ նախագահը կարող է կայացնել», - Fox News-ի հետ զրույցում ասել է Գրեհեմը, որ Սենատի զինված ուժերի հանձնաժողովի անդամ է: Ըստ նրա` այդ որոշումը թույլ կտա «Իսլամական պետությանը» վերախմբավորել ուժերը, իսկ Իրանը ավելի մեծ ազդեցություն ձեռք կբերի Սիրիայի կառավարության նկատմամբ:

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ