Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ աս Սիսիին Եգիպտոսի նախագահ վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով առողջություն և արգասաբեր գործունեություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին` հարատև խաղաղություն և բարօրություն:
«Հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ և անմիջականությամբ։ Անցած տարիներին մեզ հաջողվել է զգալիորեն խորացնել մեր բարեկամ երկրների բազմաբնույթ համագործակցությունը, հաստատել բարձր մակարդակի կայուն երկխոսություն՝ հիմնված փոխադարձ վստահության և փոխըմբռնման վրա», - ասված է ուղերձում: