Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սկրիպալներին կարող են թունավորած լինել Ռուսաստանից բերված հնդկաձավարով

Սկրիպալներին կարող են թունավորած լինել Ռուսաստանից բերված հնդկաձավարով
02.04.2018 | 13:49

Մեծ Բրիտանիայի ոստիկանությունը չի բացառել, որ Միացյալ Թագավորությունում բնակվող ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստրը կարող են թունավորված լինել Ռուսաստանից բերված հնդկաձավարի միջոցով, գրում է The Daily Star-ը: Իրավապահները նման տեսակետի են հանգել, երբ տեղեկացել են, որ Սկրիպալը դստերը՝ Յուլյային, խնդրել էր Մոսկվայից հնդկաձավար և որոշ համեմունքներ բերել:

Յուլյան մոռացել էր իր հետ տանել ու խնդրել էր Մոսկվայից Լոնդոն մեկնող մի ծանոթ կնոջ մի տուփ հնդկաձավար բերել: Ենթադրվում է, որ խորհրդային արտադրության «Նովիչոկ» նյարդապարալիտիկ նյութը գտնվել է հենց այդ տուփում: Սքոթլանդ Յարդն արդեն հարցաքննել է հնդկաձավարը բերած կնոջը, որը Ռուսաստանում աշխատում է բժշկական խոշոր ընկերությունում:

Դիտվել է՝ 1484

Մեկնաբանություններ