ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՈՒշակով. Թրամփը Պուտինին հրավիրել է Վաշինգտոն

ՈՒշակով. Թրամփը Պուտինին հրավիրել է Վաշինգտոն
02.04.2018 | 23:47

«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Պուտինին հրավիրել է Վաշինգտոն»` Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը: Նրա խոսքով, Թրամփն առաջարկել է մարտի 20-ին` Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ:

«Թրամփը ինքն է առաջարկել, սակայն հստակ ժամկետներ չեն նշվել: Հուսով ենք, որ ամերիկացիները չեն հրաժարվի այս մտադրությունից և հետագայում կքննարկեն գագաթնաժողովի անցկացման հնարավորություննեը»,- ասել է ՈՒշակովը:

Դիտվել է՝ 795

Մեկնաբանություններ