ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

G20-ը կանցկացվի Օսակայում

G20-ը կանցկացվի Օսակայում
02.04.2018 | 23:48

Ճապոնիայի կառավարությունը որոշել է G20 գագաթնաժողովն անցկացնել Օսակայում` Տոկիոյում մամուլի ասուլիսում հայտնել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան:

«Մենք ուսումնասիրել ենք միջազգային մակարդակով և մեր երկրում հանդիպումների ու խոշոր միջոցառումների գրաֆիկը և որոշել ենք անցկացնել հունիսի 28-29-ին»,- ասել է նա: Սուգան նշել է G20-ի նախարարական հանդիպումների անցկացման վայրերը` ֆինանսական գերատեսչությունների ու կենտրոնական բանկերի ղեկավարների նիստը տեղի կունենա Ֆուկուոկայում, արտաքին գործերի նախարարներինը՝ Այիթի կենտրոնական պրեֆեկտուրայում, աշխատանքի նախարարներինը՝ Մացույամա քաղաքում:

Զբոսաշրջության նախարարությունների ղեկավարները կհավաքվեն Հոկայդո կղզում, գյուղատնտեսական գերատեսչությունների ղեկավարները՝ Ճապոնական ծովի ափի Նիգատայում:

Դիտվել է՝ 899

Մեկնաբանություններ