Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Իսրայելի ներքին անվտանգության նախարարը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի ներքին անվտանգության նախարարը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
02.04.2018 | 23:49

Իսրայելի ներքին անվտանգության նախարար Գիլադ Էրդանը «հակասեմիտ» է անվանել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին և կոչ արել իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, գրում է The Jerusalem Post-ը: Պատգամավորը հարցազրույցներից մեկում նշել է, որ Իսրայելը պետք է հստակ քայլեր ձեռնարկեր Թուրքիայի դեմ միջազգային ասպարեզում ու ճանաչեր նաև Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը:


«Մենք պետք է դիմադրենք Էրդողանի թշնամանքին և հակասեմիտիզմին: Ինչ-որ տարօրինակ բան է տեղի ունենում, երբ Թուրքիայի նման երկիրը սպանում է քրդերին և գրավում է Հյուսիսային Կիպրոսը, իսկ Արևմուտքում օրինական պետություն է համարվում»,- հայտարարել է նա՝ մեղադրելով Էրդողանին «Համաս» խմբավորմանն աջակցելու մեջ: Էրդողանն «ահաբեկիչ» էր անվանել Բենիամին Նեթանյահուին՝ Գազայի հատվածում իրավիճակի սրացման հետ կապված:


Նեթանյահուն ասել էր, որ չի պատրաստվում բարոյականության դասեր առնել մի երկրից, որը Աֆրինում կոտորում է քրդերին և օկուպացրել է Հյուսիսային Կիպրոսը:

Դիտվել է՝ 990

Մեկնաբանություններ