Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը ճանաչել է Իսրայելի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը ճանաչել է Իսրայելի՝ սեփական պետություն ունենալու իրավունքը
03.04.2018 | 11:58

Երուսաղեմի և Էր Ռիադի հարաբերություններում մերձեցում է նկատվում։ Այս քայլին պետություններին դրդում է Իրանի հետ հարաբերությունների վատացումը` գրում է Reuters-ը։ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման էլ Սաուդը հայտարարել է, որ Իսրայելը սեփական պետություն ունենալու իրավունք ունի։

«Պաղեստինցիները և իսրայելցիները սեփական երկիր ունենալու իրավունք ունեն։ Մենք պետք է խաղաղության պայմանագիր կնքենք, որ տարածաշրջանում կայունություն և նորմալ հարաբերություններ ապահովենք»,-ասել է Մուհամեդ բեն Սալմանը։ Դիտորդները երկրների մերձեցման այլ նշաններ էլ են արձանագրել` մարտի վերջին Սաուդյան Արաբիան առաջին անգամ բացեց իր օդային տարածքը՝ Թել Ավիվ չվերթ կատարող ուղևորատար ինքնաթիռի համար։

Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ