ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Կոնգրեսում դեմոկրատները խոչընդոտում են առանցքային պաշտոններում իր առաջադրած թեկնածուների հաստատմանը։ Twitter-ի իր էջում նախագահը գրել է. «Իմ առաջադրած թեկնածուների 39 տոկոսը, այդ թվում՝ արտերկրի դիվանագիտական պաշտոններում, դեռ հաստատված չեն՝ դեմոկրատների ապակառուցողական դիրքորոշման պատճառով։ Նման պարագայում առնվազն 7 տարի անհրաժեշտ կլինի, մինչև ինձ թույլ կտրվի սկսել աշխատել այդ հիանալի մարդկանց հետ։ Նախկինում երբեք նման բան չի եղել։ Վրդովեցուցիչ է»,- գրել է Թրամփը։