Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Թուրքիային կոչ է արել բարի կամք դրսևորել և ազատ արձակել հույն սահմանապահներին, որ ձերբակալվել էին մեկ ամիս առաջ Թուրքիայի տարածքում:
«Վերջին շրջանում Թուրքիան սաստկացրել է իր սադրանքները և սրում է իրավիճակը բոլոր ճակատներում»,- հայտարարել է վարչապետը՝ նշելով, որ հույն սահմանապահների ձերբակալությունն «անարդար է»: «Ճիշտ այնպես, ինչպես մենք ենք անցյալում վերադարձրել թուրք զինվորներին, որ կարող էին մի քանի մետր անցնել հունական սահմանը, ես ակնկալում եմ, որ Թուրքիայի նախագահն էլ նույնը կանի»,- հայտարարել է Ցիպրասը:
Մարտի 1-ին հունական բանակի երկու զինծառայողներ, որ հերթապահում էին Թուրքիայի հետ սահմանակից տարածքում, եղանակային վատ պայմանների և վատ տեսանելիության պատճառով հատել էին սահմանն ու հայտնվել Թուրքիայում: Անկարան նրանց մեղադրում է լրտեսական գործունեության մեջ: