ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Անկարայում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Անկարայում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը
03.04.2018 | 23:35

ՌԴ նախագահ վերընտրվելուց հետո իր առաջին արտերկրյա այցը կատարելով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Թուրքիա՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների սերտացումը, տարածաշրջանի խնդիրներն ու սիրիական ճգնաժամի կարգավորումը: Անկարայում նախագահական պալատում ընդունելությունից հետո երկու նախագահները առանձնազրույց են ունեցել: Արևմտյան լրատվամիջոցները նկատում են՝ ռուս-թուրքական համագործակցությունը վերջին ամիսներին ավելի ու ավելի է սերտանում: 2017-ին Ռեջեփ Էրդողանն ու Վլադիմիր Պուտինը 8 անգամ դեմ առ դեմ հանդիպում և ավելի քան 20 հեռախոսազրույց են ունեցել:


ՌԴ նախագահին բնորոշելով «թանկագին բարեկամ», Էրդողանը «Թվիթերում» գրել է․ ««Ակույուն» հսկայական նշանակություն ունի Թուրքիայի և ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման համար»: Կրեմլն իր հերթին հայտարարում է՝ այս ծրագրով Ռուսաստանը տեղ է զբաղեցնում Թուրքիայում միջուկային ոլորտի զարգացման ակունքներում և նպաստում է, որ թուրքերը յուրացնեն ժամանակակից միջուկային տեխնոլոգիաները: «Այս մասշտաբային և նորարարական ծրագրի կարևորությունը դժվար է գերագնահատել: Ըստ էության, այսօր մենք ոչ միայն Թուրքիայում առաջին ատոմակայանի հիմնարկեքին ենք մասնակցում, այլև առհասարակ Թուրքիայում միջուկային ոլորտի զարգացման հիմքն ենք դնում: Մենք սկսում ենք նոր ոլորտի ստեղծումը»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Միջերկրական ծովի ափին՝ Մերսին նահանգում կառուցվող ատոմակայանից բացի երկու երկրները համատեղ գազատար են կառուցում՝ 2 միլիարդ դոլար գնահատվող «Թուրքական հոսքը», որով նախատեսվում է ռուսական գազը Սև ծովով հասցնել Թուրքիա, ապա՝ հարավարևելյան Եվրոպա:


Էներգետիկ համագործակցությունից բացի, Պուտինն ու Էրդողանը փակ դռների հետևում քննարկելու են նաև Թուրքիային ռուսական «S-400» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման ու ռազմատեխնիկական ոլորտում հետագա համագործակցության ընդլայնման հարցերը: Թեև ՆԱՏՕ-ի դաշնակիցները հրապարակավ քննադատել էին Անկարային՝ Կրեմլի հետ կնքված գործարքի համար, թուրքական լրատվամիջոցներն էլ չէին բացառել, որ Թուրքիան կարող է հայտնվել ամերիկյան պատժամիջոցների ներքո, Էրդողանի վարչակազմը պնդում է՝ մտադիր չէ հրաժարվել այդ ծրագրերից: Ավելին՝ օրեր առաջ, երբ ՆԱՏՕ-ի անդամ տասնյակ երկրներ, միանալով Լոնդոնին, արտաքսեցին ռուս դիվանագետներին՝ ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի և դստեր թունավորման համար մեղադրելով Կրեմլին, Թուրքիայի նախագահը հայտարարեց՝ Անկարան Մոսկվայի դեմ քայլ չի անի «չհաստատված մեղադրանքների հիման վրա»:


Ռուս-թուրքական հարաբերությունների ջերմացմանը չի խանգարում, որ Անկարան և Մոսկվան տրամագծորեն հակադիր դիրքորոշում ունեն Սիրիայի հարցում․ Ռուսաստանը պաշտպանում է նախագահ Ասադին, Թուրքիան՝ նրա դեմ մարտնչող ընդդիմադիրներին: «Մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի հետ նաև Սիրիայում ահաբեկչության վտանգին ու պատերազմին հնարավորինս արագ վերջ տալու հարցում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Վաղը Ռուսաստանի և Թուրքայի նախագահներին կմիանա նաև Իրանի առաջնորդ Հասան Ռոհանին: Եռակողմ քննարկման հիմնական օրակարգային հարցը, ըստ հաղորդումների, սիրիական ճգնաժամն է:

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ