Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին կուսակցություն է ստեղծում, որը կոչվելու է «Рабочее название» (Աշխատանքային անվանում): «Քանի որ մեր կուսակցությունների անունները կրեմլյան խաբեբաները մինչև համագումարը գողանում են, այս անգամ մենք կուսակցության անունը ներկայացնում ենք որպես «Рабочее название», հետո արդեն կանվանափոխենք»,- իր «Տելեգրամում» գրել է Նավալնին:
Ռուսաստանյան լրատվամիջոցները հիշեցնում են, որ արդեն երկու անգամ Նավալնու կուսակցության անունները յուրացրել են այլ կազմակերպություններ: 2013-ին քաղտեխնոլոգ Անդրեյ Բոգդանովը իր «Родная страна» կուսակցությունը վերանվանել էր «Народный альянс», ինչը հենց Նավալնու չգրանցած կուսակցության անվանումն էր: Նավալնին նախագահական ընտրություններից հետո հայտարարել է, որ ռուսաստանյան ընդդիմությունն իր ներկա տեսքով որևէ հեռանկար չունի: Նա վստահ է, որ միավորվելն իմաստ չունի, քանի որ ընդդիմության ներկայացուցիչները նախագահական ընտրություններում հավաքել են ընդամենը չորս տոկոս ձայն։