ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ՌԴ-ի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը բանակցել են Անկարայում

ՌԴ-ի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերը բանակցել են Անկարայում
03.04.2018 | 23:37

Ռուսաստանի և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբների ղեկավարներ Վալերի Գերասիմովը և Խուլուսի Աքարը բանակցել են Անկարայում` ասված է Թուրքիայի գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ: «ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ապրիլի 3-ին այցելել է մեր գլխավոր շտաբի ղեկավար Խուլուսի Աքարին»,- ասված է Twitter-ում թուրքական գլխավոր շտաբի Էջում: Բանակցությունների մանրամասները չեն ներկայացվում:


Պուտինն ապրիլի 3-ին երկօրյա այցով ժամանելու Է Անկարա, որի ընթացքում կանցկացվի ՌԴ-Թուրքիա բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստը, տեղի կունենա Թուրքիայում «Ակույու» ատոմակայանի հիմնարկեքը, որը կառուցվում է «Ռոսատոմի» կողմից, նաև կկայանա Սիրիային նվիրված ՌԴ-Թուրքիա-Իրան գագաթնաժողովը։

Դիտվել է՝ 857

Մեկնաբանություններ