ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Հունաստանի պաշտպանության նախարարը Թուրքիայի նախագահին խելագար է անվանել

Հունաստանի պաշտպանության նախարարը Թուրքիայի նախագահին խելագար է անվանել
03.04.2018 | 23:40

Հունաստանի պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը «խելագարվել է»` հայտնում է Ekathimerini-ին: Խոսելով Թուրքիայում ձերբակալված երկու զինվորականների և Էգեյան ծովում Անկարայի սադրանքների մասին՝ նախարարը հայտարարել է, որ Էրդողանի հետ հաղորդակցության եզրեր չկան:

«Մենք խոսում ենք Էրդողանի մասին, ով հրապարակային վիրավորել է ԱՄՆ-ին և Նեթանյահուին: Թուրքիայում չկան դատարաններ, նրա դատական համակարգը ենթարկվում է սուլթանին (Էրդողանին)»,- հայտարարել է Կամենոսը: Նրա խոսքերով՝ նման իրավիճակում հույն զինվորներին այնտեղ 15 տարի կպահեն: «Դուք չեք կարող պատասխանել խելագարին»,- հայտարարել է նա՝ նկատի ունենալով Էրդողանին։

Դիտվել է՝ 791

Մեկնաբանություններ