Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Վարչապետի ընտրությունն Ազգային ժողովում կանցկացվի բաց, անվանական քվեարկությամբ

Վարչապետի ընտրությունն Ազգային ժողովում կանցկացվի բաց, անվանական քվեարկությամբ
03.04.2018 | 23:41

Ազգային ժողովում վարչապետի քվեարկությունը տեղի կունենա բաց, ինչպես նախատեսում է օրենքը` ասել է պետական-իրավական և մարդու իրավունքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը։

Հարցին, թե ինչու՞ է ՀՀ նախագահի ընտրությունը կազմակերպվում փակ, գաղտնի, վարչապետի ընտրությունը՝ բաց, Կոստանյանը պատասխանեց. «Ամեն մի ընտրության կարգ ունի իր առանձնահատկությունները և կոնկրետ իրավիճակով պայմանավորված՝ դրանք կիրառելի են։ Այդտեղ արտառոց ոչինչ չկա, դրա համար դրան անդրադառնալը ավելորդ է»։ Հարցին` մտահոգություն կար, որ փակ, գաղտնի քվեարկությամբ Սերժ Սարգսյանը չէ՞ր ընտրվի վարչապետ, Կոստանյանը պատասխանեց, որ ինքը նման մտահոգություն չունի ու հավելեց. «Բացարձակ նման մտահոգություն չունեմ»։

Դիտվել է՝ 1517

Մեկնաբանություններ