120 միլիոն դրամ են հատկացրել բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին, որի խնդիրն է լիարժեք կյանք վերադարձնել հայրենիքի պաշտպանության ընթացքում վիրավորված և հենաշարժողական խնդիրներ ունեցող զինվորներին:
Վարդանյանների նվիրաբերության շնորհիվ արդեն կառուցվում է զինվորների սոցիալիզացիայի ուսումնական կենտրոնը, որի շնորհիվ նրանք կտիրապետեն պահանջարկ ունեցող մասնագիտությունների: