Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բրիտանացի փորձագետները չեն պարզել «Նովիչոկի» ծագման աղբյուրը

Բրիտանացի փորձագետները չեն պարզել «Նովիչոկի» ծագման աղբյուրը
04.04.2018 | 12:54

Բրիտանացի մասնագետները չեն կարողացել պարզել նյարդային կաթված առաջացնող նյութի ծագումը, որով Սոլսբերիում թունավորել են ՌԴ գլխավոր հետախուզական վարչության նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալին` Sky News հեռուստաալիքին հայտնել է Փորթոն Դաուն գիտատեխնիկական լաբորատորիայի ղեկավարը:

Նա հաստատել է, որ ստացված փորձանմուշները մասնագետները բնորոշել են «Նովիչոկ» տեսակի նյութ: «Մեզ չի հաջողվել պարզել, թե որտեղ է արտադրվել, գիտական փորձաքննության արդյունքում ստացված տեղեկատվությունը փոխանցել ենք կառավարությանը, որն այլ աղբյուրներ է կիրառել, որ գա համապատասխան եզրակացության»,- ասել է փորձագետը՝ հավելելով, որ դեռևս չեն կարողացել հաստատել, որ նյութն ստեղծվել է Ռուսաստանում:

Դիտվել է՝ 810

Մեկնաբանություններ