Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ԶՈՒ-ն չի քաշվի Սիրիայի տարածքից, մինչ ամբողջությամբ ավարտված չլինի քրդական զինված ջոկատների դեմ պայքարը:
«Մենք այս տարածքներն ազատագրում ենք մեր սիրիացի եղբայրների համար, Ջերաբլուս վերադարձած 160 000 սիրիացի ներգաղթյալներ նոր կյանք են սկսել: Մինչև քուրդ զինյալների ենթակայության տակ գտնվող բոլոր տարածքներն անվտանգ գոտի չդարձնենք, հետ չենք քաշվի»,- ասել է Էրդողանը՝ վերահաստատելով, որ թուրքական ԶՈՒ-ի հաջորդ թիրախը կլինի Մանբիջը: