ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանը Ռուսաստանի հետ այնքան ժամանակ կշարունակի հակաահաբեկչական համագործակցությունը, մինչև չվերացվեն բոլոր ահաբեկիչները

Իրանը Ռուսաստանի հետ այնքան ժամանակ կշարունակի հակաահաբեկչական համագործակցությունը, մինչև չվերացվեն բոլոր ահաբեկիչները
05.04.2018 | 00:07

Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է այնքան ժամանակ շարունակել ՌԴ-ի հետ հակաահաբեկչական համագործակցությունը, քանի դեռ Սիրիան ու ամբողջ տարածաշրջանը չեն մաքրվել ահաբեկիչներից:


Ամիր Հաթամին մասնակցել է Մոսկվայում Միջազգային անվտանգության հարցերով համաժողովին, որի գլխավոր թեման միջազգային մակարդակով հակաահաբեկչական պայքարն է: «Ինչպես և խոսք էինք տվել սիրիացի ժողովրդին ու տարածաշրջանի մյուս ազգերին, մեր հակաահաբեկչական համագործակցությունը շարունակվելու է այնքան, քանի դեռ ահաբեկիչներն ամբողջովին չեն ոչնչացվել ու տարածաշրջանի ժողովուրդները չեն ազատագրվել «ահաբեկչություն» կոչվող պատուհասից»,- ասել է Հաթամին:

Դիտվել է՝ 696

Մեկնաբանություններ