«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է Արմեն Սարգսյանին

Սերժ Սարգսյանը պաշտոնից ազատել է Արմեն Սարգսյանին
05.04.2018 | 11:54

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Արմեն Սարգսյանն ազատվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:


«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ազատել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամնագրում:

Դիտվել է՝ 919

Մեկնաբանություններ