«Եթե Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի սպառնալիքներն իրականացվեն, ապա այն ամենը, ինչ դեռևս անվնաս է մնացել Իրանի զսպվածության շնորհիվ, կոչնչացվի հզոր հարվածներով այնպես, որ դրանից հետք անգամ չի մնա՝ ասես երբեք էլ չի եղել»,- ասված է Իրանի ԶՈՒ մամուլի ծառայության հայտարարության մեջ։               
 

Նախարարության «Թեժ գծով» ստացվել է 125 հեռախոսազանգ

Նախարարության «Թեժ գծով» ստացվել է 125 հեռախոսազանգ
05.04.2018 | 20:16

Այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում գործող «Թեժ գծի» 011-528-243 հեռախոսահամարով ստացվել է 125 հեռախոսազանգ։ Հեռախոսազանգերը հիմնականում վերաբերել են էլեկտրաէներգիայի, գազի հաշվիչների տեղադրմանը, գազիֆիկացմանը, էլեկտրաէներգիայի հաշվիչների ցուցիչների անճշտությանը, էլեկտրամատակարարման անջատումներին, ջրամատակարարմանը, ինքնավար արևային կայանների կառուցման կարգին, շահագործման և հարկային արտոնությունների օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև արևային կայանների արտադրած ավելցուկային էլեկտրաէներգիայի հաշվարկմանն ու հանձնմանը: Ստացվել են նաև ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման վերաբերյալ հարցեր։ Հնչեցված հարցերին տրվել են համապատասխան լուծումներ։


«Թեժ գծով» ստացվել են նաև նախարարության իրավասությունից դուրս գտնվող հարցումներ, որոնք վերահասցեագրվել են համապատասխան լիազոր մարմիններին:
Հաշվետու ժամանակահատվածում նախարարությունը քաղաքացիներից ստացել է 22 դիմում և 8 բողոք, որոնց համապատասխան ընթացք է տրվել:

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ