ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԱՄՆ-ը համոզված է` Սկրիպալի դեմ կիրառված թունավոր նյութը մշակվել է Ռուսաստանում

ԱՄՆ-ը համոզված է` Սկրիպալի դեմ կիրառված թունավոր նյութը մշակվել է Ռուսաստանում
05.04.2018 | 20:45

ԱՄՆ-ը համոզված է ռուս նախկին հետախույզ Սերգեյ Սկրիպալի թունավորման գործով Մեծ Բրիտանիայի իշխանությունների եզրակացությունների իսկության մեջ` ասել է ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը, որի անունը չի նշվում: «Մենք լիովին համաձայն ենք Մեծ Բրիտանիայի գնահատականի հետ, որ կիրառվել է նյարդապարալիտիկ թունավոր նյութ, որը մշակվել է Ռուսաստանում»,- ասել է պետդեպի ներկայացուցիչը:

Ըստ նրա՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանգամանորեն ու համոզիչ է ներկայացրել իրավիճակը, որից կարելի է անել երկու հետևություն. կամ Ռուսաստանի իշխանությունները դիտավորյալ են նախաձեռնել այդ գործողությունը, կամ ունակ չեն եղել օրինական հայտարարագրել այդ զենքն ու ապահովել անվտանգ պահպանումը:

Դիտվել է՝ 514

Մեկնաբանություններ