ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Պուտինը կոչ է արել համաշխարհային հանրությանը աջակցել Սիրիայի տնտեսական վերականգնման գործընթացին

Պուտինը կոչ է արել համաշխարհային հանրությանը աջակցել Սիրիայի տնտեսական վերականգնման գործընթացին
05.04.2018 | 20:48

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել համաշխարհային հանրությանը աջակցել Սիրիայի տնտեսական վերականգնման գործընթացին Անկարայում Թուրքիա-ՌԴ-Իրան եռակողմ հանդիպման ժամանակ:

«Մենք կոչ ենք անում աշխարհի բոլոր երկրներին մասնակցել այս գործընթացին ոչ թե խոսքերով, այլ գործով: Բոլորը խոսում են մարդասիրական օգնությանը միանալու անհրաժեշտության մասին, ոչ ոք փաստացի ոչինչ չի անում՝ բացի Իրանից, Թուրքիայից ու Ռուսաստանից: Մենք տեսնում ենք ՄԱԿ-ի կողմից որոշակի ոչ մեծ մատակարարումներ, սակայն դա բավարար չէ»,- հայտարարել է Պուտինը: Նա ընդգծել է, որ մարդասիրական օգնության քաղաքականացումը Սիրիայում անթույլատրելի է:

Դիտվել է՝ 555

Մեկնաբանություններ