ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը դեռ տարիներ առաջ է պարտվել Պեկինի հետ առևտրային «պատերազմում»:
Twitter-ի իր էջում նա գրել է. «Մենք Չինաստանի հետ առևտրային պատերազմի մեջ չենք գտնվում, այդ պատերազմում մենք պարտվել ենք հիմար կամ ոչ կոմպետենտ մարդկանց պատճառով, որոնք այդ ժամանակ ներկայացնում էին ԱՄՆ-ը: Այսօր մենք տարեկան հաշվարկով ունենք 500 մլրդի չափով առևտրային դեֆիցիտ և ինտելեկտուալ սեփականության յուրացում 300 մլրդի չափով, մենք չենք կարող թույլ տալ, որ դա շարունակվի»: