ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Թանդոյանց եկեղեցին պատկանել է Հայ առաքելական Եկեղեցուն

Թանդոյանց եկեղեցին պատկանել է Հայ առաքելական Եկեղեցուն
05.04.2018 | 20:52

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը 2017-ի «Մարդու իրավունքների ու ազատության պաշտպանության մասին» զեկույցում նշել է նաև խորհրդային ժամանակաշրջանում առգրավված կրոնական գույքի իրավիճակի մասին, հաղորդում է Jnews.ge-ն: Նա անդրադարձել է Թանդոյանց եկեղեցու իրավիճակին նշելով, որ 2017-ին Թբիլիսիի Աղմաշենեբելի պողոտայում գտնվող վնասված եկեղեցին հանձնվել է Վրաց ՈՒղղափառ եկեղեցու պատրիարքարան: «Հանրային պաշտպանի կողմից ուսումնասիրված բազմաթիվ փաստաթղթերը ցույց են տալիս, որ այս եկեղեցու շենքը մինչ խորհրդային օկուպացիան պատկանել է Հայ առաքելական եկեղեցուն:

Հանրային պաշտպանը կարծում է, որ Պետական գույքի Ազգային գործակալության և Հասարակական ռեեստրի Ազգային գործակալության որոշումը, որի հիման վրա չեղյալ էին համարվել Եկեղեցու գույքային իրավունքներն ու սեփականությունը ու գրանցվել է որպես Վրաստանի պատրիարքարանի սեփականություն, ընդունվել է օրենքի էական խախտումով, առանց գործի հանգամանքների ուսումնասիրման: Հիմքեր կան եկեղեցու հանձնումը Վրաց ՈՒղղղափառ եկեղեցուն ճանաչել անվավեր: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է դադարեցնել եկեղեցում կատարվող ընթացիկ վերանորոգման աշխատանքները, որը կարող է փոխել ճարտարապետական կառույցի արտաքին տեսքը»,- ասված է զեկույցում: Զեկույցում առանձնացված է կրոնի ազատության մասին գլուխը, որտեղ, մասնավորապես, նշվում են կրոնական հակամարտությունները: Օմբուդսմենը նաև նշել է Վրաստանում գործող կրոնական դավանանքների գույքային պահանջները: Գույքի անվան տակ մեծ մասամբ նկատի է առնվում խորհրդային ժամանակաշրջանում առգրավված գույքը, մասնավորապես՝ եկեղեցիները: Գույքի պահանջ ունեն Հայ առաքելական, կաթոլիկ, ավետարանական-լյութերական եկեղեցիները, մահմեդական և հրեական համայնքները, որոնք Խորհրդային Միության փլուզումից հետո անկախ Վրաստանից պահանջել են վերադարձնել առգրավված գույքը: Զեկույցում նաև նշվում է, որ գույքի մեծ մասը, մասնավորապես՝ կրոնական կառույցները, մշակութային ժառանգության հուշարձաններ են: Պետությունը ուշադրություն չի դարձնում և գործնականում դրանք փլուզվում են: Օմբուդսմենի նշած մեկ այլ խնդիր է, որ այդ մշակութա-կրոնական հուշարձանների տարածքում իրականացվում է շինարարություն, ինչը հանգեցնում է հուշարձանների ավելի արագ ոչնչացմանը: «Ոչնչացման նման մեթոդները իրականացվել են 2016-ից մինչ հիմա, և դրանում մեղավոր են տեղական իշխանությունները, որ պատասխանատու են շինարարական թույլտվությունների տրման համար: Ինչը նշանակում է գերիշխող կրոնական խմբի հանդեպ նախապաշարմունքային վերաբերմունք և Վրաստանի սահմանադրական սկզբունքների խախտում: Ինչը հաստատում է, որ պետությունը դեռևս շարունակում է կրոնական կազմակերպությունների ֆինանսավորման անհավասար քաղաքականությունը, այդ թվում` խորհրդային ժամանակաշրջանի համար փոխհատուցումների տեսանկյունից»:


Զեկույցում օմբուդսմենը խտրականություն է համարում կրթության մասին օրենքի չպահպանումը: Ինչը նշանակում է, որ հանրային կրթական հաստատությունների օգտագործումը և կրոնական խորհրդանիշների ոչ ակադեմիական օգտագործումն ու ինդոկտրինացիան, ուրիշներին իրենց հավատին դարձնելու ցանկությունը մարդու ազատության ոտնահարում է:

Դիտվել է՝ 582

Մեկնաբանություններ