ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին

Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ համաձայնագրին
05.04.2018 | 22:10

Լիտվայի կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ ուղարկելով օրենսդիր մարմին՝ Սեյմաս, վավերացման ներկայացնելու նպատակով` Թվիթերի իր էջում գրել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը:


ՀՀ-ԵՄ համաձայնագիրը վավերացրել է Էստոնիան, Լատվիայի խորհրդարանն ընդունել է առաջին ընթերցմամբ:

Դիտվել է՝ 568

Մեկնաբանություններ