ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մոսկվան և Պեկինը դատապարտում են բանակցված համաձայնագրերը միակողմանի փոփոխելու Վաշինգտոնի ջանքերը

Մոսկվան և Պեկինը դատապարտում են բանակցված համաձայնագրերը միակողմանի փոփոխելու Վաշինգտոնի ջանքերը
06.04.2018 | 11:34

Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարները համատեղ դատապարտել են ԱՄՆ-ի փորձերը՝ միակողմանի փոփոխել համաձայնագրերը, որ ձեռք են բերվել բանակցություններում՝ սկսած Իրանի միջուկային գործարքից, գլոբալ ջերմացման դեմ պայքարի պայմանագրից, մինչև միջազգային առևտրի կանոններ:


Երեկ Մոսկվայում չին գործընկերոջ հետ բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է միայնակ որոշումներ կայացնել այն հարցերի շուրջ, որոնք կապված են բազմաթիվ երկրների հետ: Նա պնդել է, որ դա դիվանագիտության հետ կապ չունի, և փորձ է արվում պարտադրել սեփական շահերը՝ ամբողջովին անտեսելով ուրիշներինը:

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ