Մեծ Բրիտանիան վերջին մի քանի տասնամյակում առաջին ռազմածովային բազան է բացել Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում: Պաշտպանության նախարարության համաձայն՝ բազան տեղակայված է Մինա Սալման նավահանգստում: Այնտեղ կտեղակայվեն 300 բրիտանացի զինծառայող և քաղծառայող: Իսկ կարճատև ժամկետով բազան կկարողանա մինչև 550 աշխատակից ընդունել:
Հայտարարության մեջ ասվում է, որ նոր բրիտանական ռազմածովային բազան Սուեզի ջրանցքի մոտակայքում գտնվող հիմնական ռազմավարական նշանակության բազա կդառնա Մեծ Բրիտանիայի և նրա դաշնակիցների համար:
Բրիտանական առաջին ռազմածովային բազան Բահրեյնում հայտնվել է 1935-ին, սակայն 1971-ին, երբ Բահրեյնը հայտարարեց Բրիտանական կայսրությունից իր անկախության մասին, բազայում ամերիկացի զինծառայողներ տեղակայվեցին: