ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Վարչապետն աշխատանքից ազատել է իր խորհրդականներին

Վարչապետն աշխատանքից ազատել է իր խորհրդականներին
06.04.2018 | 21:11

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է իր 9-ը խորհրդականներին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կառավարության լրատվական ծառայությունից:
Կարապետյանի համապատասխան որոշումներով աշխատանքից ազատվածների թվում են Էդուարդ Ներսիսյանը, Արիաննե Բո Կնուպպե Կաոիլիին, Համլետ Հովսեփյանը, Էրիկ Գյուլազյանը, Արմեն Ավակ Ավակյանը, Ալեքսանդր Խաչատուրյանը, Մհեր Տերտերյանը, Սամվել Սարգսյանը, Վռամ Գյուլզալդյանը:

Դիտվել է՝ 1107

Մեկնաբանություններ